Ռաֆայել Շիշմանյան

Հայ նկարիչ, արվեստաբան Ռաֆայել Շիշմանյանը ծնվել է 1885-ի հունիսի 6-ին, Խարբերդի Ակնի գավառի Լիճք գյուղում։Վաղ հասակում կորցնելով ծնողներին’ 1893 թ. տեղափոխվել է Կ. Պոլիս, ընդունվել տեղի Ազգային Կենտրոնական վարժարան: 1908 թ. մեկնել է Փարիզ և հինգ տարի սովորել Գեղարվեստի ու Զարդարվեստի բարձրագույն վարժարաններում, նաև հաճախել Ժյուլիենի ակադեմիայի երեկոյան դասընթացներին:
Ռ. Շիշմանյանը մասնակցել է փարիզյան ցուցահանդեսներին, 1920 թվականից “Անկախների սալոնի” ամենամյա ցուցահանդեսների մասնակից էր: Ստեղծագործել է հիմնականում բնանկարի, դիմանկարի, նատյուրմորտի ժանրերում, զբաղվել է արվեստաբանությամբ, հասարակական գործունեությամբ: 1926 թ. Փարիզում բնակվող հայ արվեստագետների’ Հ. Փուշմանի, Հ. Ալխազյանի և այլոց հետ միասին հիմնադրել է հայ նկարիչների “Անի” միությունը:1931 թ.-ին Ռ. Շիշմանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է մի նոր’ “Հայ ազատ արվեստագետների միություն”: Նրա նախագահությամբ միությունը որոշ ընդմիջումներով շարունակել է իր գործունեությունը մինչև արվեստագետի Խորհրդային Հայաստան տեղափոխվելը՝ 1947 թ.-ին: Վարպետը մի որմնանկար է արել Փարիզի Նուպարյան մատենադարանի սրահում, մեկ այլ որմնանկար’ Հայ ուսանողների տան գրադարան-ընթերցասրահի շենքում: Այստեղ առկա է հայ մանրանկարչության խոր իմացություն ու ազդեցություն: Ձևավորել է նաև գրքեր:
1947 թ. հաստատվելով հայրենիքում’ Շիշմանյանը ակտիվորեն մասնակցում է հանրապետական ցուցահանդեսներին, ընտրվում Հայաստանի նկարիչների միության անդամ, 1948-1951 թթ. գծանկար է դասավանդում Երևանի կերպարվեստի ուսումնարանում, 1956 թ. հրատարակում “Էդգար Շահին” մենագրությունը, 1958-ին “Բնանկարն ու հայ նկարիչները” ծավալուն աշխատությունը: 1956թ. Ռ. Շիշմանյանին շնորհվել է ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: Մահացել է Երևանում 1959 թվականի ապրիլի 4-ին։

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s