Ս. Կույսի Ծննդյան տոն

Մարիամ Աստվածածնին նվիրված քանդակներ, արվեստի գործեր

Պիետա – Միքելանջելո

Պիետա (իտալերեն – pjeˈta -«ողբ»), Միքելանջելո Բուոնարրոտիի ստեղծագործությունը, որը գտնվում է Վատիկանի Սուրբ Պետրոս տաճարում։

«Քրիստոսի ողբը» երիտասարդ քանդակագործի առաջին աշխատանքն է, որը նա կերտել է Ֆրանսիայի կարդինալ Ժան Բիլեր դե Լագրոլիի պատվերով։ 1496 թ., երբ քսանմեկամյա Միքելանջելոն մեկնեց Հռոմ ի դեմս մի մեծահարուստ բանկիրի և հնությունների կոլեկցիոներ Յակոպո Գալլիի՝ ձեռք բերեց մի հարուստ հովանավոր։ Նրա օգնությամբ Միքելանջելոն կարդինալի հետ կնքեց պայմանագիր, ըստ որի նա պետք է մեկ տարվա ընթացքում ստեղծեր Պիետայի տապանաքարը։ Բայց աշխատանքը սպասվածից ավելի երկար տևեց։ Միքելանջելոն աշխատեց «Պիետաի» վրա մոտ երկու տարի։
Իտալացի վարպետը վերաիմաստավորել է բարձրագույն մարդասիրության հոգին ավանդական հյուսիսային գոթական քանդակներում պատկերված անկենդան Քրիստոսին մոր գրկում։ Տիրամայրը ներկայացված է բոլորովին երիտասարդ և գեղեցիկ կին, ով սգում է կորուստը իր ամենամտերիմ մարդու։ Նրանով հանդերձ քանդակում նուրբ հակադրվում են տղամարդը և կին, ողջը և մեռածը,մերկը և ծածկվածը, ուղղահայացը և հորիզոնականը, ինչը կոմպոզիցիային հաղորդում է թեթևակի լարվածություն։ «Պիետան» ծառայում է օրինակ իրեն հաջորդող սրբապատկերների մեկնաբանությունների համար։

Սիքստինյան Տիրամայր

«Սիքստինյան Տիրամայր» (իտալ.՝ Madonna Sistina), Ռաֆայել Սանտիի կտավը, 1754 թվականից գտնվում է Դրեզդենի հին վարպետների պատկերասրահում։ Պատկանում է Բարձր Վերածննդի հանրաճանաչ գործերի դասին։

Այս կտավը ստեղծվել է Ռաֆայելի կողմից Հուլիոս II պապի պատվերով Պյաչենցի Սուրբ Սիքստինյան կապելլայի խորանի համար։
Նկարում պատկերված են Տիրամայրը և նորածին Քրիստոսը Հռոմի պապ Սիքստ II-ի և Սուրբ Վարվառայի հետ, կողքերին երկու հրեշտակներ են՝ ներքևից վեր նայելով Աստծո հայտնությանը։ Ֆիգուրները ձևավորում են եռանկյունի։ Կողքի բացված վարագույրները մեկ անգամ ևս ընդգծում են կոմպոզիցիայի երկրաչափական հնարամտությունը։ Մարիամի կերպարում ներդաշնակորեն համադրված են կրոնական հաղթանակի զմայլանքը այնպիսի համամարդկային զգացմունքների հետ, ինչպիսիք են խոր մայրական քնքշանքը և մանկան ճակատագրի համար անհանգստությունը։ 

Ետին ֆոնը, որը հեռվից թվում է թե ամպ է, մանրակրկիտ զննման դեպքում պարզվում է հրեշտակների գլուխներ են։ Երկու հրեշտակները դարձել են բազմաթիվ բացիկների և ցուցապաստառների թեմաներ։ Մի քանի արվեստաբաններ պնդում են, որ այդ հրեշտակները հենված են դագաղի կափարիչին։ 

Գերբնականի երանգ կա նաև այն թեթևության մեջ, որով Մարիամը սեղմելով ծանր որդուն, ոտաբոբիկ, հազիվ հպվելով ամպի մակերևույթին քայլում է նրա վրայով։ Ռաֆայելը ներկայացնելով երկնային թագուհուն` տխուր որդուն ձեռքերում` հպարտ, անհասանելի, վշտահար, իջնող մարդկանց անդառաջ` միավորում է բարձրագույն կրոնական իդեալին բարձրագույն մարդկայինի հետ:

Տիրամայր Լիտտա

«Տիրամայր Լիտտա» (իտալ.՝ Madonna Litta), վերածննդի ժամանակաշրջանի իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիի վրձնին պատկանող նկար, որը նա ստեղծել է 1490 թվականին: Նկարն այսօր պահպանվում ու ցուցադրվում է Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ թանգարանում:

Լեոնարդո դա Վինչին այս աշխատանքը ստեղծվել է Միլանի կառավարիչների համար:
Նկարում պատկերված է Աստվածամայրը, որը գրկել է մանուկ Հիսուսին: Նկարի ֆոնը իրենից ներկայացնում է պատ երկու կամարակապ պատուհաններով: Պատուհաններից բացվում է բնանկարային տեսարան, որտեղ պատկերված են լեռներ ու ամպեր՝ հիմնականում կապտավուն երանգավորմամբ: Տիրամորը Լեոնարդոն վրձնել է կիսադեմով: Մարիամը չի ժպտում. միայն շրթունքների անկյուններում է թեթևակիորեն ուրվածգվել ժպիտը: Վառ գեղարվեստական կերպարը փոքր դետալների տեսքով է պատկերել Լեոնարդո դա Վինչին: Նկարում երևում է այն դրամատիկ պահը, երբ մանուկը բաժանվում է մոր կրծքից: Տիրամոր հագին կարմիր շապիկ է՝ լայն բացվածքով պարանոցի շուրջը: Դրա վրա արված են հատուկ կտրվածքներ, որպեսզի առանց զգեստը հանելու, մայրը կրծքով հեշտությամբ կերակրի մանկանը: 

Շատ արվեստագետներ կասկածի տակ են առնում այն փաստը, թե Լեոնարդոն չի համարվում նկարի հեղինակը: Դա բացատրում են նրանով, որ Լեոնարդոյին բնորոշ չէ մանուկներին այդպիսի անբնական դիրքով նկարելը: Կան ենթադրություններ, որ թեև նկարը վրձնել է Լեոնադրո դա Վինչինն, սակայն մանկան տեսարանը նրա ամենահայտնի աշակերտներից՝ Ջովանի Բոլտրաֆիոյի վրձնին է պատկանում:

4 Comments

Leave a Reply

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Change )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Change )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Change )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Change )

Connecting to %s